Իրադարձություններ

«Փրկիր կյանք»

Փետրվար 22 2016

Փետրվարի 21-ին Միացյալ նահանգներում «Սիրիայի հայ օգնության հիմնադրամը» (Syrian Armenian Relief Fund-SARF ) կազմակերպել էր  «Փրկիր կյանք» հեռուստամարաթոնը։ Մարաթոնի ընթացքում ելույթ են ունեցել ամերիկահայ համայնքի, դպրոցների ու տարատեսակ կառույցների ներկայացուցիչներ՝ հորդորելով օգնել Սիրիայի պատերազմական իրադրության մեջ գտնվող հայերին: Շուրջ վեց ժամ տևած թելեթոնի ընթացքում հանգանակվել է 1.200.000 ԱՄՆ դոլլար։ Միջոցառմանը մասնակցեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Կիսաբաց լուսամուտների ընտանիքի փրկության ֆոնդը» հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Կարո Ղազարյանի գլխավորությամբ,և հիմնադրամի անունից սիրիահայերի օգնության ֆոնդին նվիրաբերեց 1000 ԱՄՆ դոլլար։