Իրադարձություններ

Կայացավ գալա երեկոն

Հունիս 06 2016

Կալիֆորնիա նահանգի Բրբանք շրջանի «Արբատ» հանդիսությունների սրահում 2016 թվականի հունիսի 5-ին տեղի   ունեցավ «Ընտանիքի Փրկության Ֆոնդի» առաջին  գալա երեկոն։ Օվկիանոսից այն կողմ ապրող սրտացավ մարդկանց շնորհիվ Կիսաբաց Լուսամուտների բարեգործական երեկոները դարձել են ամենամյա:

Երեկոյի խորագիրը ՝ սև ու սպիտակն էր: Սևից մինչև սպիտակ տանող ճանապարը բարդ է և երկար, բայց միշտ հնարավոր։ Երեկոյի խորագիրի, նպատակը և ցանկությունը մեկն է՝ սևի մեջ ապրող անապահով ընտանիքիների համար բացել ՀՈՒՅՍԻ ԴՈՒՌԸ՝ տանելով նրանց դեպի սպիտակը, լույսը, ջերմությունը և սերը։ Երեկոի խորհրդանիշը բանալին էր, որպես նշան փակ դռներ բացելու, դժվարությունները հաղթահարելու, սևից սպիտակին անցնելու:

Երեկոյի ընթացքում  ներկայացվեց նաև հաշվետու տեսանյութ այն մասին, թե «Կիսաբաց լուսամուտներ»-ը նախորդ  ճաշի ընթացքում   հանգնակված  գումարով ինչպիսի բարեգործական նախագծեր է իրականացրել:

Երեկոյի ընթացքում  տեղի ունեցավ նաև  գեղեցիկ իրերի ցուցադրություն վաճառք։ Ներկայացված իրերի շարքում էր  նաև   Հարութ Փամբուկչյանի նվիրաբերած  կիթառը՝  երգչի  ստորագրությամբ ։ 

Մայք Արամ աշխարհահռչակ բրենդի  Աթելիե  հավաքածուից ՙ Ֆրիդոմ՚  քանդակը՝    5500 դոլար    արժեքով։   Այն ստեղծվել է ընդամենը 25 օրինակով։  Մայքլ Արամի  աշխատանքները ՝   սպասքից մինչև  կահույց  վաճառվում են   աշխարհի տարբեր  ցուցասրահներում և  600-ից ավելի  մասնագիտացված խանութներում։ Դիզայների բազմաթիվ աշխատանքներում ակնհայտ է նրա ազգային պատկանելիությունը։ Այս   յուրահատուկ   աշխատանքը    նվիրել է  Լոս Անջելեսում գործող «Լա Փափիյոն» հուշանվերների    խանութ   սրահի  տնօրեն Նազ Աթիկյան –Բաբկիջյանը։ 

Բարեգործական   երեկոի ընդհացքում  հավաքվեց  102 .000 ԱՄՆ դոլլար։ Իրենց  նվիրատվությունները կատարեցին նաև երեկոի հովանավորներ՝ «Վելս ֆարգո» բանկն ու  «Յունայթեդ Հելթեր Քրիար» քոլեջը, Համո Մովսիսյան  փաստաբանական   կոորպորացիան , Right Choice Home Health-ն ու Մայքլ Արամը ։