Իրադարձություններ

Սուրբ ծննդյան հույսը

Հոկտեմբեր 12 2016

Նոյեմբերի  10-ին  Գլենդելի  ՙՎերտիգո՚   սրահում  տեղի կունենա  Family  Rescue Fund-ի արդեն ավանդական  դարձած      բարեգործական  հավաքը ՝  «Սուրբ ծննդյան հույսը» խորագրով։  Երեկոյի հյուրերից յուրաքանչյուրն իր ներդրումը կարող  է ունենալ  մեր ընդհանուր բարի գործում: Երեկոն հնարավորություն կտա ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, տեղեկանալ Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների՝ սոցիալական վիտճակին և կարիքներին:  Տոնական շքեղ եղևնին  այս  անգամ  էլ խաղալիքների փոխարեն զարդարված կլինի, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի տաղավարում հայտնված, անապահով ընտանիքների երեխաների լուսանկարներով: Ներկաներից յուրաքանչյուրը, գնելով եղևնու ճյուղերին ամրացված լուսանկարներից որևէ մեկը, կստանձնի տվյալ ընտանիքի հովանավորությունը։