Իրադարձություններ

Կայացավ <<Հույսի երեկոն>>

Նոյեմբեր 15 2016

Հայաստանի կարիքավոր ընտանիքների երեխաներին օգնության ձեռք մեկնելու գաղափարի շուրջ էին հավաքվել 200-ից ավելի հյուրեր` հասարակական գործիչներ, գործարար ընկերությունների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Նմանատիպ երեկոները հնարավորություն են տալիս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, ծանոթանալու Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների խնդիրներին ու  սոցիալական վիճակին ։ 

Հավաքի մասնակիցները նշում էին, որ ամենամեծ երջանկությունն ուրիշներին օգնելն է։ Նրանց խոսքով  իրենք  չենք կարող օգնել բոլորին միաժամանակ, բայց իրենցից յուրաքանչյուրը կարող է օգնել գոնե մեկ ընտանիքի: Տոնական շքեղ եղևնին այս անգամ էլ խաղալիքների փոխարեն զարդարված էր, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի տաղավարում հայտնված, անապահով ընտանիքների երեխաների լուսանկարներով: Ներկաներից յուրաքանչյուրը, գնելով եղևնու ճյուղերին ամրացված լուսանկարներից որևէ մեկը, իր ներդրումը ունեցավ մեր ընդհանուր բարի գործում։ Երեկոյի մի հատվածն էլ նախատեսված էր աճուրդի ու դրամական նվիրատվությունների համար, ինչի նպատակով էլ ՙՎերտիգո՚ սրահում հավաքվել էին ներկաները:

 Երեկոյի ավարտից հետո, կարող ենք փաստել, որ տարեցտարի աջակիցների թիվն ավելանում է, նրանց հետ ու նրանց շնորհիվ ընդլայնվում էնաև մեր գործունեության շրջանակը: Միջոցառումը տեղի չէր չունենա, եթե չլինեին մեր հովանավորները՝ Լոս Անջելեսում գործող Le Papillon buy naz հուշանվերների խանութ սրահը ի դեմս տնօրեն Նազ Աթիկիան –Բասկիջիանի, «Վելս ֆարգո» բանկի, «Յունայթեդ Հելթեր Քրիար» քոլեջի, դոկտոր  Բենո Ներսիսիանի ու դոկտոր  Նուբար Բոգոսիանի, ինչպես նաև Royal Gor Studio-ն ու DYNAMIC DUO DANCE studion.  Սրահն ինչպես միշտ ձևավավորել էր  Tic-Tock Couture Florals  դիզայներական ընկերությունը, տնօրեն Էդի Զառացիանի գլխավորությամբ։