Իրադարձություններ

Կայացավ 2-րդ գալլա երեկոն

Մարտ 27 2017

Հոլիվուդի Թագլյան հանդիսությունների սրահում մարտի 26-ին տեղի ունեցավ Family Rescue Fund-ի երկրորդ գալա երեկոն՝ Black & White խորագրով։ Բարեգործական միջոցառման խորհրդանիշն այս անգամ հովհարն էր։ 

Միջոցառմանը ներկա էին քաղաքական-հասարակական գործիչներ, բժիշկներ, Միացյալ նահանգներում գործող խոշոր փաստաբանական գրասենյակների և հայ համայնքի ներկայացուցիչներ՝ ավելի քան 400 մարդ։ 

Միջոցառումը սկսվեց Միացյալ նահանգների և Հայաստանի պետական օրհներգերով։ Այնուհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն իր օրհնանքի խոսքն ուղղեց մասնակցներին։

Աշխարհում ամեն բան հեշտ է,մի բան է դժվար՝ մարդ լինելը.դրա համար, երբ ինչ որ մեկին ուզում ենք գովել, ասում ենք՝ ՆԱ ՄԱՐԴ ԷՐ: Մարդն աշխարհ է գալիս ու աշխարհից հեռանում անբաժին ուստի մարդու միակ ունեցվածքը Հետքն է. Իր հետևից թողած Բարի լուսավոր ու Մարդկային հիշատակը։

Բարեգործական երեկոյի շրջանակում կազմակերպիչները պատվել են Սիս Հախնազարյանի հիշատակը,  Papillon International Bakery-ին ի դեմս Ջեք Թորոսյանի և Խռայան ընտանիքին։

Բարեգործական ճաշի ընթացում Հրաչ Մուրադյանը և դոկտոր Վիգեն Սեփիլյանը վաճառքի հանեցին 250 դոլար արժողությամբ փոքրիկ տնակների բանալիները։ Տնակներում 10.000 դոլար արժողությամբ կտրոններն էին։ Տնակի դուռը կարող էր բացվել միայն այն դեպքում, երբ տասը րոպեի ընթացքում վաճառվեր 40 բանալի։ Այնինչ այդ ժամանակահատվածում վաճառվեց նախատեսվածից շատ՝ 145 բանալի։ Իսկ ավարտին արդեն բանալիները սպառվել էին։ 

Ցանկացած բան արվում է ի հիշատակ և ի պատիվ։

Ի հիշատակ իր հոր, Պողոս Աթիկյանի նրա դուստրը՝ Նազ Աթիկյան Բասկիջյանը նվիրատվություն կատարեց։

Նվիրատվություններ արեցին նաև Մայքլ Սարյանն ու Խռայան ընտանիքը։

Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև հաշվետու տեսանյութ այն մասին, թե նախորդ ճաշի ընթացքում Family Rescue Fund-ի հանգնակված գումարով ինչպիսի բարեգործական նախագծեր են իրականացվել: Գործունեության ընթացքում ձեռք է բերվել 12 բնակարան, 2 շարժական տնակ, 5 ընտանի կենդանի, 10 թչուն, 3 ավտոմեքենա։ Վերանորոգվել է 4 բնականան։ Որպես օգնություն տարբեր ընտանիքների հատկացվել է 1000-ից ավելի կենցաղային տեխնիկա, 180 տոննա սնունդ 8 միլիոն կտոր հագուստ։ 10 մարդ մասնակցել է վարսահարդարման անվճար դասընթացների, ինչպես նաև մեկ հոգու հնարավորություն է ընձեռվել ուսանելու Երևանի պետական կոնսերավատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության բաժնում։

Բարեգործական երեկոյին մասնակցում էին Peter Deneff նվախգախումբը։ Իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արմինկան, Հայբերդ Սարեանը, Գոռ Եփրեմյանը, Ռոբերտ Մանուկյանը և Աննա Բոյաջյանը։ Իրենց գեղեցիկ պարային կատարումներով ներկայացան Dynamic duo dance studio պարային խումբն և Art illusion quick change զույգը։ Երեկոն վարում էր Տաթևիկ Իքեզյանը։

Իրենց առանձին նվիրատվությունները կատարեցին նաև Ջեք Թորոսյանը, Universal Healthcare Careers College-ը և  Wells Fargo Bank-ը։ Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել William & Company-ին այս միջոցառմանը Հրաչ Մուրադյանի կրած կոստյումը, կարելու համար։ 

Սրահն ինչպես միշտ ձևավավորել էր Tic-Tock Couture Florals դիզայներական ընկերությունը, տնօրեն Էդի Զառացիանի գլխավորությամբ և Rental Avenue-ի աջակցությամբ։

Գլխավոր հովանավորներ

  • Le Papillionby Naz
  • AMA Hospis

Հովանավորներ

  • Universal Healthcare Careers College
  • WellsFargoBank

Աջակիցներ

  • GraciosHomeHalth
  • Dr. BenoNersisian
  • MichaelAram

Ընկերներ

  • PublicAssistAra H. Torosyan
  • Masiskabob

Շնորհակալություն ենք հայտնում նաև` 

  • AraratCogniac
  • AvoPhotography
  • BonCafetit
  • DinamicDuo
  • GlobalExports
  • LevonTravel
  • MisionWine&Spirits
  • PixRMedian
  • RemediLiquor
  • Rental Avenue
  • SpecialCakesByRuben
  • TaghlyanComplex
  • Tic-TockCoutureFlorals
  • William&CompanyLosAngelos