Նորություններ

Ապահով ձեռքերում

Մայիս 26 2017

Այսօր Վանաձորի մանկատանը ապրում է մինչեւ 18 տարեկա 65 երեխա: Մանկատան սաների գերակշռող մասը ծնողական խնամքից զուրկ, սակայն փաստացի ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներ են: Փոքրիկների մի մասը վերադարձել է ընտանիք, մի մասը որդեգրվել է, մի քանիսն էլ հանձնվել է խնամատար ընտանիքների: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ծնողները, երեխային հանձնելով մանկատուն, մոռանում են նրանց գոյության մասին՝ այդպես էլ տարիներ շարունակ ոչ միայն չեն այցելում իրենց երեխային, այլեւ երբեւէ չեն զանգահարում ու չեն հետաքրքրվում նրանց ճակատագրով: 

Մանկատան սաներն, իրենց հատուկ ջերմությամբ ու ոգևորվածությամբ, ընդունեցին մեզ։ Երեխաներն  ազատ էին ու անկաշկանդ, ուզում էին , խոսել, պատմել իրենց առօրյաից։

Այնուհետև տիկին Դավթյանի ուղեկցությամբ շրջեցինք մանկատանը: Այս մանկատունը կատցարան է դարձել <Կիսաբաց լուսամուտներ> հաղորդաշարին մասնակցած մի քանի ընտանիքների երեխաներ: Երեխաները ազատ ժամերին զբաղվում են նաև նկարչությամբ: Նկարներում  ձեռք ձեռքի տված մայր ու որդի, հայր ու աղջիկ, ընտանեկան ջերմ մթնոլորտ է պատկերված: Այցի ավարտին Մանկատան սաները գեղեցիկ պարային կատարումներով ու երգով հիացրեցին  մեզ։ 

Միացյալ նահանգներում  ապրող Սրբուհի  Թելալյանը  միշտ նայում է  ՙԿիսաբաց լուսամուտներ՚ հաղորդման թողարկումները և  հիշում է իր անցկացրած դաժան  օրերը։ Նա իր ձեռագործ աշխատանքներն էր ուղարկել մանկատանն ապրող  երեխաների համար։ Երեխաների համար նվերներ էր ուղղարկել նաև  Գերմանիայում ապրող մեր հայրենակից  Ռուզաննա  Շուլցը։ Տարբեր տարիքային խմբի երեխաների համար հագուստներ էին ուղարկել նաև Սաֆոյանների ընտանիքը: Մանկատանը գրեթե բոլորը սպասում են ծնողներին ։ Բաժանումը դժվար էր, սակայն համոզված ենք, որ նրանք ավելի ապահով ձեռքերում են։