Նորություններ

Ամփոփում 5 2017

Մայիս 31 2017
Flawless Laser Center, Inc., ЛИАНА Мкртумян

Այս ամիս ևս Բրբանքում գտնվող Flawless Laser Center-ը իր օգնությունն է ցուցաբերել Հայաստանի տարբեր մարզերում ապրող 3 ընտանիքի։ 

Մեր կայքում ընդգրկված պատմությունները չեն վրիպել ամերիկաբնակ մեր հայրենակիցներ Սոֆյա Հարությունյանի ու Գուրգեն Ասատրյանի ուշադրությունից: Մենք էլ շտապեցինք տեղ հասցնել նրանց տրամադրած օգնությունը: Միացյալ նահանգներում ապրող Էդգար Գրիգորյանը բազմիցս է օգնել մեր տաղավարում հայտաված մարդկանաց։  Այս անգամ նա իր օգնությունը որոշել էր առաջարկել տիկին Սեդային ու Մոնիկային։ Հոգեբան Զինա Թորոսյանի միջոցով նա իր օգնությունն էր փոխանցել՝ վճարել մի քանի ամիս կուտակված կոմունալ վճարները։ Այս անգամ Հայկանուշի ու նրա չորս զավակներին օգնության ձեռք մեկնեց  Հայկուհի  Օհանյանը։ Ալեքսանդր Մարգարյանն առաջին անգամը չէ, որ օգնում է Կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված ըատանիքներին։ Այս ամիս նա որոշելէ օգնելՍառնակունքում ապրող Արտակ և Աննա Դավթյանների ընտանիքին։ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում անցկացվեց տոլմայի 7-րդ ավանդական համահայկական փառատոնը:

Այս տարի առանձին տաղավարով առաջին անգամ մասնակցում էր նաև Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը, պատանեկության ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ։ 

Վանաձորի մանկատանը ապրում է մինչեւ 18 տարեկա 65 երեխա: Մանկատան սաների գերակշռող մասը ծնողական խնամքից զուրկ, սակայն, փաստացի ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներ են: Փոքրիկների մի մասը վերադարձել է ընտանիք, մի մասը որդեգրվել է, մի քանիսն էլ հանձնվել է խնամատար ընտանիքների: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ծնողները, երեխային հանձնելով մանկատուն, մոռանում են նրանց գոյության մասին՝ այդպես էլ տարիներ շարունակ ոչ միայն չեն այցելում իրենց երեխային, այլեւ երբեւէ չեն զանգահարում ու չեն հետաքրքրվում նրանց ճակատագրով: 

Մանկատան սաներն, իրենց հատուկ ջերմությամբ ու ոգևորվածությամբ, ընդունեցին մեզ։ Երեխաներն ազատ էին ու անկաշկանդ, ուզում էին, խոսել, պատմել իրենց առօրյաից։