Նորություններ

Ոսկե սիրտ

Հունիս 02 2017

FEMILY RESCUE FUND-ի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը օրեր առաջ Հայ Դատի Գլենդելյան գրասենիակի կողմից արժանացել է Ոսկե սիրտ մրցանակին՝ համայնքում ծավալած ակտիվ հայանպաստ գործունեության, կարիքավոր ընտանիքներին աջակցության, հայրենիքում բնակվող կարիքավոր բազմաթիվ ընտանիքներին օգնելու համար: Հայ դատի գրասենիակի կողմից շնորհակալության է արժանացել իր վարակիչ մեծահոգության, տրամադրած միջոցների և ժամանակի համար, ինչպես նաև կարևորվել է նրա մասնակցությունը ոսկրածուծի հայ դոնորների ծրագրին, որտեղ Նազ Աթիկիան Բասկիջիանը ծառայում է որպես խորհրդի անդամ: Նրա մասնակցությունը տարբեր բարեգործական ծրագրերին ու հավաքներին, ինչպես նաև իր կազմակերպած միջոցառումները տվել են արդյունք: Այդ միջոցառումներում հատկապես կարևորվել են մանուկները, նրանց աջակցելը ու ավելի երջանիկ մանկություն նվիրելը:  Կարևորվել է նաև Նազ Աթիկյան Բասկիջյանի ակտիվ ներդրումները Հայ օգնության միությանը ԱՄՆ-ում, ինչպես նաև FEMILY RESCUE FUND-ի աշխատանքները որոնք ուղղված են հայրենիքում բնակվող անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը, ավելի բարեկեցիկ պայմանների ստեղծմանը նրանց համար, որպեսզի այդ ընտանիքները կարողանան ավելի արժանավայել կյանքով ապրել և մեծացնեն իրենց մանուկներին: Նա հասկացել է իր կոչումը. նա նվիրում է իր կյանքն ուրիշներին, որպեսզի նրանք ավելի լավ կյանքով ապրեն: