Նորություններ

Կարճատև այց Հայաստան

Հունիս 13 2017

Կարճատև այցով Հայաստան է ժամանել «Family Rescue Fund՚-ի  նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը: Օրեր առաջ նա մեր ուղեկցությամբ այցելեց բոլոր այն ընտանիքներին ովքեր հիմնադրամի աջակցությամբ վերջին շրջանում բնակարան էին ստացել:

Առաջին կանգառը Եղվարդ քաղաքն էր։ Այստեղ իրենց երկու, երկրվորյակ որդիների՝ Արթուրի ու Արամի հետ ապրում են Գտա նրան թողարկման մասնակիցներ Զոհրաբ Սիմոնյանը և Ծովինար Հայրապետյանը։ Ընտանիքը ժամանակավոր բնակվում էր Զովունիում։ Տունը, որում ապրում էր ընտանիքը չուներ տարրական կոմունալ հարմարություններ՝ հոսանք, ջուր։ Ամուսինները մեծ դժվարությամբ են պահում իրենց երկվորյակ որդիներին։ Այսօր նրանք ապրում են կոմունալ բոլոր հարմարություններով բնակարանում։ Ծովինարն ու Զոհրապը խոստովանում էին, որ իրենք շատ ուրախ են, իրենք իրենց գլխավերևում արդեն ամուր տանիք ունեն և իրենց զավակները այսուհետ կապրեն նոր և հարմարավետ տան մեջ։

Հաջորդ կանգառը Հրազդան քաղաքն էր։ Այստեղ մի քանի ամիս է ինչ ապրում է Կորցրեցի ու գտա թողարկման մասնակիցներ Աշոտ Նազարյանի և Ազնիվ Եփրեմյանի բազմանդամ ընտանիքը։ Նրանց համար վերջին տասը տարիներին տանիք էր դարձել Հայանիստ գյուղի կիսախարխուլ տնակը զուրկ կենցաղային տարրական պայմաններից: Հենց տաղավարում տեսագրման ժամանակ, Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը և Family  Rescue Fund-ը այս ընտանիքին բնակարան նվիրեցին։ Բնակարանը գնվել է ի հիշատակ Նորա Ավետյանի, նրա որդու՝ Արթինի նվիրաբերած գումարով։ Տիկին Նորայի վերջին ցանկությունն էր, իր մահից հետո ընտանիքի և հարազատների նյութական օժանդակությունների մի մասը փոխանցվեն հայրենիքում բնակվող կարիքավոր ընտանիքներին։ Մոր մահվանից հետո Արթինն ու նրա հարազատները որոշեցին անպայման իրականացնել Նորայի ցանկությունները։ Հանդիպման ընթացքում  Ազնիվը անընդհատ շնորհակալություն էր հայտնում և նշում, որ դեռ չի հավատում  որ իրենք բնակարան ունեն։

«Family Rescue Fund՚-ի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը այցելեց նաև Վանաձորում ապրող Լյուբա Ավերկինայի ընտանիքին։

Դեռ մի քանի ամիս առաջ տիկին Լյուբովը իր երկու թոռնիկների Կամիլայի ու Սյուզաննյաի հետ ապրում էր՝ Վանաձորի հանրակացարանում՝ շենքային անմխիթար վիճակում, կիսաքանդ պատերի, կաթող առաստաղի տակ։ Ընտանիքն ապրում էր ծանր պայմաններում ու երազում, սեփական բնակարանի մասին: FRF աջակցության շնորհիվ՝ այսօր դժվարություններն արդեն անցյալում են: Տիկին Լյուբան այսօր իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է թոռներին՝ Կամիլային ու Սյուզաննային բարեկեցիկ ու երջանիկ մանկություն ապահովելուն։

Հուսահատությունը Զենֆիրա Հովսեփյանի համար չէ: Նա ուզում է իր օրինակով ցույց տալ, որ ցանկացած իրավիճակում պետք է պայքարել և հասնել նպատակին: Ամուսնու մահվանից հետո Զեմֆիրան իր չորս երեխաների հետ բնակվում էր Էջմիածին քաղաքում: Այս ընտանիքի ամենանվիրական երազանքը, տուն ունենալն էր և Family Rescue Fund-ի  որոշեց իրականություն դարձնել այն։ Հիմնադրամի նախագահն այցելեց նաև Էջմիածին որտեղ իր դստեր՝ Մարիամի  հետ ապրում  Զեմֆիրա Հովսեփյանը։ Իսկ մյուս  երեխաները՝ Նոյեմին, Տիգրանը և Պավելը  այս պահին իրենց կրթությունն են շարունակում Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գտնվող Հայկական քոլեջ-ճեմարանում։ Զեմֆիրան էլ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարելու երեխաներին լավ ուսում տալու համար։

Թորոյանները մեկն էին  այն երջանիկ ընտանիքներից, ովքեր երկար տարիների սպասումից հետո Family Rescue Fund-ի կողմից բնակարան նվեր ստացան: Պարույր Թորոյանը հավատում էր իրենց կյանքում 2017 թվականին կբացվեն նոր լուսավոր էջեր և բոլոր դաժարությունները անցյալում կմնան: Պարույրը հավատում էր վաղն ավելի լավ է լինելու: Այսօր նա զգում է, թե ինչպես է փոխվել իրենց կյանքը: Այսօր մենք կրկին այցելեցինք Պարույր Թորոյանին ու նրա երեխաներին։ Family  Rescue Fund-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան-Բասկիջյանը արդեն երկրորդ անգամ էր հանդիպում այս ընտանիքի հետ։ Բայց այս անգամ նա հյուրընկալվել էր Զվարթնոցում հիմնադրամի կողմից ձեռքբերված գեղեցիկ բնակարանում։