Նորություններ

Փոքրիկ ֆերմայի մեծ օգուտը

Հունիս 22 2017

Տիկին Անահիտի խոսքերով  երեխաները կաթ ու մածուն շատ են սիրում և շնորհիվ Family Rescue Fund-ի  այժմ նաեւ այդ հարցն էլ լուծվեց:  Կենդանիներին ընտրել էինք հենց Քարաբերդից: Անասնաբուժի դրական եզրակացությունը ստանալուց հետո կովերին  տեղափոխեցինք Բաղրամյաններին պատկանող գոմ:

«Պարտքերը շատ էին, բայց սեզոնին քչացնում եմ պարտքերը, ես պարտաճանաչ եմ՝ տալիս եմ, որ սոված լինեմ, պարտքով ապրանք տան: Մենք մեզ կզրկենք ամեն ինչից, բայց երեխեքին չենք զրկի՝ պարտքով էլ լինի կանենք հանուն երեխեքի»,- խոստովանում է տիկին Անահիտը, ավելացնելով, որ նպաստ ստանալուն պես վճարում է ջրի, էլեկտրաէներգիայի գումարը, հետո խանութներին պարտքերն է բաժանում:

Չնայած կյանքի դժվարին պայմաններին՝ ընտանիքը չի կորցրել կյանքի նկատմամբ լավատեսությունը։ Մեր նվիրած փոքրիկ ֆերման էլ կօգնի ընտանիքին պայքարել սոցիալական ու կենցաղային դծվարությունների դեմ: