Նորություններ

Ի հիշատակ Պողոս Աթիկիանի

Հունիս 26 2017
NAZIG BASHKIJIAN

Ասում են մարդու գլխավոր առաքելությունը մարդ լինելն է, այս կարգախոսով է առաջնորդվում Միացյալ նահանգներում ապրող  Նազ Աթիկյան Բասկիջյանը։ Նա չի կարողում  անտարբեր անցնել ծանոթ ու անգամ անծանոթ մարդկանց կողքով, ովքեր իր օգնության կարիքն ունեն։

2016 թ.-ի ապրիլի 30-ը Խաչիկից խլեց իր կյանքի սերն ու զրկեց նրան ապրելու ցանկությունից: Կնոջ մահվանից հետո, Խաչիկը միայնակ մնաց 4 երեխաների հետ, որոնցից ամեն մեկն իր մեջ կրում է մորից մի մասնիկ: 

Խաչիկի ու նրա երեխաների համար երազանք է տուն ունենալը: ՙFamily Rescue Fund՚-ի  նախագահ  Նազ Աթիկիան Բասկիջիանիը որոշեց, որ ի հիշատակ իր հոր՝  Պողոս Աթիկիանի, ով իր մահկանացուն է կնքել 3 ու կես տարի առաջ  բնակարան  նվիրել  Խաչիկի  ընտանիքին։

Մինչ բնակարանամուտը տոնելը մենք կահավորեցինք այն: 3 սենյականոց  բնակարանը  տանտերերին հանձնվեց կահավորված և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով հագեցած: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներ Մերի ու Կարինե Սվոիանների և Մարվին Պողոսիանի տրամադրած գումարով գնեցինք հեռուստացույց ընտանիքի համար:

Խաչիկը չէր  կարող բառերով արտահայտել այն, ինչ զգում էր : 

Տան տերերը շրջեցին ու ծանոթացան իրենց նոր բնակարանի հարմարություններին։

Հաճելի է տեսնել, թե ինչպես է եւս մեկ ընտանիք տոնում երկար սպասված բնակարանամուտը։ Մենք վստահ ենք, որ կյանքը բումերանգ է. ջուրը գցած լավությունը երբեք չի կորչի ու մի օր դեպի բարություն անողը կվերադառնա, բայց արդեն` բազմապատկված: Ուրեմն, պետք է այնպես ապրել, որ մարդուն հիշեն նրա լավ արարքներով: