Նորություններ

Ամփոփում 6-րդ 2017

Հունիս 30 2017

Այս տարի արդեն վեցերորդ անգամ <<Կիսաբաց լուսամուտները>> ամփոփում է կատարած աշխատանքի արդյունքները։

Կարճատև այցով Հայաստան է ժամանել «Family Rescue Fund՚-ի  նախագահ Նազ Աթիկիան-Բասկիջյանը: Օրեր առաջ նա մեր ուղեկցությամբ այցելեց բոլոր այն ընտանիքներին ովքեր հիմնադրամի աջակցությամբ վերջին շրջանում բնակարան էին ստացել:

2016 թ.-ի ապրիլի 30-ը Խաչիկից խլեց իր կյանքի սերն ու զրկեց նրան ապրելու ցանկությունից: Կնոջ մահվանից հետո, Խաչիկը միայնակ մնաց 4 երեխաների հետ, որոնցից ամեն մեկն իր մեջ կրում է մորից մի մասնիկ: Խաչիկի ու նրա երեխաների համար երազանք է տուն ունենալը: Family Rescue Fund-ի  նախագահ  Նազ Աթիկիան-Բասկիջյանիը որոշեց, որ ի հիշատակ իր հոր՝  Պողոս Աթիկիանի, ով իր մահկանացուն է կնքել 3 ու կես տարի առաջ  բնակարան  նվիրել  Խաչիկի  ընտանիքին։

Տիկին Անահիտի խոսքերով  երեխաները կաթ ու մածուն շատ են սիրում և շնորհիվ Family Rescue Fund-ի  այժմ նաեւ այդ հարցն էլ լուծվեց:  Կենդանիներին ընտրել էինք հենց Քարաբերդից: Անասնաբուժի դրական եզրակացությունը ստանալուց հետո կովերին  տեղափոխեցինք Բաղրամյաններին պատկանող գոմ:

Լիդա Ռոստոմյանը այն մարդկանցից է ով մեկ անգամ  չէ որ օգնել է Կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված ընտանիքներին։  Այս անգամ էլ նրա օժանդակությամբ օգնեցինք  Աստվածատրյանների ընտանիքին։ Նրանց  համար  գնեցինք կով և խոզեր:  Անասնապահական աշխատանքները վերսկսելու, սննդի հարցը որոշակի չափով լուծելու, նաև ընտանիքում եկամուտ ապահովելու համար բոլոր նախադրյալները ստեղծված են: