Նորություններ

Աշխատող օգնություն

Հուլիս 07 2017

Արտակ Աստվածատրյանը  և  Արփինե Հովհաննիսյանը արդեն 3 տարի է ինչ միասին են անցնում իրենց կյանքի ճանապարհը:  Ցանկանալով երեխաների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել՝ Արտակը փորձեց իր փոքրիկ ֆերման ստեղծել ՝ ներդրնելով վերջին խնայողությունները։ Սակայն պարտքերի պատճառով  ստիպված եղավ մի քանիսը վաճառել։ Մնացածն էլ սատկեցին ցրտից և հիվանդությունից: Ընտանիքն այսօր ապրում է երեխաներին հասանելիք գումարով, որը ամսական 18.000 դրամ է:

Արտակը  մտադրություն ուներ կրկին փոքրիկ ֆերմա հիմնելու և ընդլայնելու։ Փակուղուց  դուրս գալու  համար գտնվեցին մարդիկ ու ձեռք մեկնեցին այս ընտանիքին ։ Լիդա Ռոստոմյանը այն մարդկանցից է ով մեկ անգամ  չէ որ օգնել է Կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված ընտանիքներին։  Այս անգամ էլ նրա օժանդակությամբ օգնեցինք  Աստվածատրյանների ընտանիքին։ Նրանց  համար  գնեցինք կով և խոզեր:  Անասնապահական աշխատանքները վերսկսելու, սննդի հարցը որոշակի չափով լուծելու, նաև ընտանիքում եկամուտ ապահովելու համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Արփինեն  վստահ է, որ այժմ արդեն կկարողանա  ապահովել ընտանիքի առաջնային կարիքները: