Նորություններ

ԱՄՓՈՓՈւՄ 7-րդ 2017

Հուլիս 31 2017

Այս տարի արդեն յոթերորդ անգամ <<Կիսաբաց լուսամուտները>> ամփոփում է կատարած աշխատանքի արդյունքները։

2015 թվականի դեկտեմբերի 9-ին «Կիսաբաց  լուսամուտների՚ հերթական բարեգործական երեկոյի ընթացքում ներկայացվեց «Family Rescue Fund՚-ի Web կայքը, որը հնարավորություն ընձեռեց  Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցներին տեղեկանալ հայրենիքում բնակվող կարիքավոր ընտանիքների մասին և  յուրաքանչյուրին օգնության ձեռք մեկնել ցանկացած ժամի, երկրագնդի ցանկացած վայրից: 

Մարդու  անունը  այն հետքն է, որը նա թողնում է: Միացյալ նահանգներում ապրող  Խաթուն Պետրոսյանը միշտ ցանկություն է ունեցել օգնել Հայաստանում ապրող անապահով ընտանիքներին։ Տատիկի ցանկությունը այսօր իրագործում են նրա թոռնիկները։ Հուղարկավորության օրը նրանք խնդրել էին, որպեսզի՝ հիշատակի տուրք մատուցողները ծաղկեպսակների փոխարեն գումար նվիրաբերեին, որը կփոխանցվեր ՙԿիսաբաց լուսամուտներ՚ հաղորդաշարին։