Նորություններ

Մայք Սարեանի անունից նվիրեցինք բնակարան

Սեպտեմբեր 08 2017

Հենրիկ Գրիգորյանն  և Քնքուշ  Առաքելյանը արդեն մի քանի տարի է  միասին  հաղթահարում են  բոլոր դժվարություններն ու անանցանելի թվացող ճանապարհը։ Նրանց  համոզմամբ տարիներ առաջ կատարած ճիշտ ընտրությունն ու սերը կարևոր են: Նրանց սիրուն չէր խանգարում  անգամ սեփական տանիք չունենալը։ Հենրիկն ու Քնքուշը երազում էին իրենց տունն ունենալու մասին, որտեղ կմեծացնեն իրենց երեխաներին։ 

Prime Healthcare Services հիվանդանոցների ցանցի  ղեկավար Մայք Սարեանը և նրա ընտանիքը, ինչպես նաև ՙWells Fargo bank՚-ը իրականություն  դարձրեցին  նրանց երազանքը՝ նվիրելով բնակարան։

Նշենք, որ Մայք Սարեանը Միացյալ նահանգներում ընդգրկվել է առողջապահության ոլորտի 2017-2025 թվականների լավագույն գործադիր տնօրենների ցանկում: 2012-ից Սարեանը  ստանձնեց  Prime Healthcare Services հիվանդանոցների ցանցի ղեկավարման  աշխատանքները: 2015-ին նա արժանացել է Էլիս կղզու Պատվավոր մեդալի՝  Միացյալ նահանգներին, Կալիֆոռնիայի հայ համայնքին ու Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

ՙWells Fargo bank՚-ը  մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ՙԿիսաբաց լուսամուտների՚ տաղավարում հայտնված ընտանիքներին։ Ամեն տարի բանկը մասնակցում է Family  Rescue Fund-ի կողմից կազմակերպվող բարեգործական  ճաշին և կատարում իր նվիրատվությունը։ Արդեն որերորդ անգամ նրա  նվիրատվության շնորհիվ Հայաստանում ապրող ևս մեկ անապահով ընտանիք  բնակարան է  ստանում։