Նորություններ

Հարազատը

Հոկտեմբեր 02 2017

Մուսինյանների  բազմազավակ ընտանիքն ապրում է Արզնի գյուղում ։ Ընտանիքի մայրը Մարիամը 40 տարեկան է։ Վեց երեխա է լույս աշխարհ բերել, երեք տղա  և երեք աղջիկ: Ինչպես ամուսիններն են ասում, իրենց երկուսին միավորել է մեծ ընտանիք ունենալու ցանկությունը: Տիկին Մարիամը խոստովանում է՝ որքան էլ բարդ է մեծացնել 6 երեխայի, նույնքան էլ հետաքրքիր է եւ պատասխանատու: Երեխաների մեծանալուն զուգահեռ՝ այս ընտանիքում մեծանում են նաեւ խնդիրները։

Միացյալ նահանգներում ապրող  մի խումբ հայեր չցանկանով ներկայանալ  որոշել էին օգնել  հենց այս ընտանիքին։ Մուսինյաններն  այսօր հյուրերի չէին սպասում։ Միացյալ նահանգներից  ժամանած մեր հայրենակիցների այցը անակնկալի բերեց ընտանիքի անդամներին։ Հյուրերը դատարկաձեռն չէին եկել։ երեխաների համար նվերներ էին պատարստել հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, իսկ փոքրիկ Նորիկի համար մահճակալ: