Նորություններ

Ամփոփում 10-րդ 2017

Հոկտեմբեր 31 2017

Կիսաբաց լուսամուտները հերթական անգամ ամփոմում ե կատարած աշխատանքնեը: Միացյալ նահանգներում ապրող Ժորժ  Գևորգյան տեսելով թե ինչ ծանր պայմաններում է ապրում այս ընտանիքը առանց երկմտանքի որոշեցի օգնելՙԳեղեցիկի գանձերը՚ հաղորդման մասնակից տիկին Ռայային, ում ուսերին է ծանրացած ողջ ընտանիքի հոգսը: Ժորժ Գևորգյանը  դատարկաձեռն չէր եկել. մի քանի ամսվա սննդամթերք, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ պարագաներ էր բերել:

Հունիսի 16-ին ՙԲարդ հաշվարկ՚ թողարկումը եթեր հեռարձակվելուց հետո անանուն հեռուստադիտողը որոշեց օգնել այս ընտանիքին տրամադրելով դռներ ու լուսամուտներ։

Պատանեկության ստեղծագործական կենտրոնը  կազմակերպել էր Գրքահավաք Արցախի գրադարանների համար նախաձեռնությունը,որի   շրջանակներում վերջին ամիսների ընթացում հավաքված գրքերը հասցվեցի Արցախ։

Մեր նկարահանող խումբը, Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի  փորձագետներ Նարե Արամյանի, Մարիամ և Արկադի Մեհրաբյանների հետ այցելեց նաև Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպություն։ Նախագահ Սուսաննա Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենց հասարակական կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Արցախում, այդ թվում` բարեգործություն և օգնություն սոցիալական առանձին խմբերի: