Նորություններ

Ամփոփում 11-րդ 2017

Դեկտեմբեր 08 2017

Կիսաբաց լուսամուտները արդեն 11-րդ անգամ ամփոմում է կատարած աշխատանքնեը: Նոյեմբերի 19-ին Հոլիվուդի Թագլյան հանդիսությունների սրահում` տեղի ունեցավ Family Rescue Fund-ի արդեն ավանդական դարձած բարեգործական երեկոն: Այս անգամ երեկոն առանձնացավ իր ազգային և ժողովրդական թեմատիկայով: Family  Rescue Fund-ի   բարեգործական միջոցառման ընթացքում  նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը ներկայացրեց  իր նոր հավաքածուն, որը ստեղծվել էր հատուկ այդ երեկոյի համար։ Ցուցադրությունն ուղեկցվում էր պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ և դիզաներ Արթուր Զաքարյանի և TV գրուպի, հատուկ այս երեկոյի համար, նկարահանած յուրահատուկ ֆիլմով, որը պատմում էր հայկական տարազի  մասին։Երեկոյի ընթացքում աճուրդի դրվեցին բազմաթիվ իրեր որոնք Հայաստանից տարվել էին հատուկ այս միջոցառման համար:

Օրերս «Ժեստ»-ի ոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Բլադ Սելս»-ում  անվճար ախտորոշում և անվճար բուժօգնություն ստացան  «Կիսաբաց լուսամուտների»տաղավարում հայտնված ընտանիքների անդամները։  «Ժեստ»  հոգեբանական կենտրոնում 30 ընտանիք ստացել է հոգեբանական  և  լոգոպեդական աջակցություն։ 

Frf.am web կայքի միջոցով այս ամիս ևս շատ ընտանիքներ ստացան օգնություն՝ սննդի և  հագուստի  տեսքով: