Նորություններ

Ջերմացնող օգնություն

Դեկտեմբեր 09 2017

Տավուշի մարզի Գոշ գյուղում  իր երեք տղաների՝ 7-ամյա Սերյոժայի, 6-ամյա Արայիկի և 4-ամյա Նարեկի  հետ  ապրում է 25-ամյա Անի Ալիխանյանը։ Երկու տարի առաջ ամուսինը՝ Գևորգ Վիրաբյանը մեկնել է արտագնա աշխատանքի և մինչև օրս  որևէ բանով չի օգնել  ընտանիքին։

Անին խոստովանում է, որ եթե այսօր  ՙԿիսաբաց լուսամուտները՚ իրենց չօգներ, ստիպված  պիտի  գնար խանութ պարտքով ապրանք վերցներ, որովհետև նպաստի գումարով չի հասցնում երեխաներին կերակրել։ Նրա խոսքով հաջորդ ամիս ստացած նպաստով պարտք է փակում ու էլի պարտք է վերցնում, ընկնելով ավելի վատ վիճակի մեջ: