Նորություններ

Հերթական օգնությունը

Դեկտեմբեր 11 2017

ԱՄՆ-ում ապրող  Թամարա Հարությունյանը արդեն մի քանի տարի է Կիսաբաց լուսամուտների ընտանիքների կողքին է։ Այս անգամ տիկին Թամարան իր օգնությունն է տրամադրել ՙՎառվող լուսամուտներ՚ թողարկման մասնակից Հայկանուշ Խաչատրյանի բազմանդամ ընտանիքին։

44- ամյա Հայկանուշ Խաչատրյանը արդեն 5 տարի է, ինչ միայնակ է հոգ տանում իր 4 անչափահաս երեխաների մասին։ Ընտանիքի ապրուստի միակ միջոցը երեխաների նպաստն ու ամուսնու մահվանից հետո տրամադրվող գումարն է։ Ընտանիքի կարիքները բազմաթիվ են՝ սնունդ, հագուստ,  ձմռանը՝ ջեռուցման խնդիր: Այսօր մենք կրկին այցելեցինք Մասիսի շրջանի Սիս գյուղ, որտեղ իր 4 երեխաների հետ ամուսնու  մահվանից հետո ապրում է տիկին Հայկանուշը։