Նորություններ

Բավականին շատ սնունդ

Դեկտեմբեր 13 2017

Արդեն մի քանի ամիս է 31-ամյա Սվետլանա Գաբրիելյանն իր երեք երեխանների 9-ամյա Հայկի, 6 տարեկան Հարությունի և 2-ամյա Էլենի հետ ապրում է առանց լույսի և ջեռուցման, սոցիալական ծանր պայմաններում: Այսօր  երեխաները ստիպված դասերը պատրաստում են մոմի լույսի տակ։ Ամուսինը՝ Տիգրանը մի  քանի ամիս է մեկնել է արտագնա  աշխատանքի և մինչև այսօր չնչին գումար է կարողացել ուղարկել ընքանիքին: Այս ընթացքում Սվետլանային ու նրա երեխաներին օգնում է մայրը՝ տիկին Կարինեն աշխատելով արևածագից մինչև մայրամուտ։

Մենք այցելեցինք նաև Սվետլանա Գաբրիելյանին ու նրա երեխաներին։  Բավականին շատ սնունդ, որը կբավականացնի ամբողջ ձմեռվա ընթացքում. ձավարեղեն, ձեթ, յուղ, իսկ փոքրերի համար քաղցրավենիք։ Միացյալ նահանգներում ապրող  Լիդա  Ռոստոմյանն առաջին անգամը չէ որ օգնում է հաղորդման մասնակնցներին։ Սուսաննան անակնկալի էր  եկել նվերները տեսնելով, նրա աչքերը փայլում էին ուրախությունից: