Նորություններ

Ամփոփում 12-րդ 2017

Դեկտեմբեր 29 2017

Իրական երջանկություն զգալու համար հարկավոր է հոգ տանել ոչ միայն սեփական անձի, այլև ուրիշների համար, քանի որ երջանիկներից ամենաերջանիկը նրանք են, ովքեր կարողանում են երջանկացնել դիմացինին: Երջանիկ զգալու համար մարդը պետք է երազանքներ ու նպատակներ ունենանա։ Ու որպեսզի այդ երազանքներն իրականանան, պետք է հավատալ սեփական ուժերին: Եթե մենք իսկապես ցանկանում ենք երջանիկ  լինել, ուրեմն պետք է մեր կյանքի ուղին ավելի արժեքավոր դարձնենք՝ գնահատելով յուրաքանչյուր վայրկյանը: 

Միացյալ նահանգներում տեղի ունեցած բարեգործական ճաշի ընթացքում հանգանակված միջոցներով, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղին պատկանող14 տնակներից մեկում ապրող Պապիկյանների բազմանդամ ընտանիքի համար Մուշ -2 թաղամասում ձեռք բերվեց՝ կոմունալ բոլոր համարություններով բնակարան։ Երեք երեխաների մոր՝ Հերմինեի խոսքով, սա երազ է, որի մասին երբեք չի համարձակվել բարձրաձայնել, երբեք չի մտածել որ իր ընտանիքը սեփական բնակարան է ունենալու: Կարապետն էլ նշում է, որ նոր օջախում իր ընտանիքը այսուհետ միայն ու միայն ուրախ տոներ է նշելում։ Երիտասարդ ամուսիններն արդեն  կյանքը նոր էջից սկսելու պլաններ են կազմում:

Միսկարյանների  ընտանիքի համար 2018- թվականը թերևս, ամենանշանակալի և ուրախալի Ամանորն է լինելու։ 14 տարի սեփական անկյուն չունենալու, ներկա բնակարանից զրկվելու և օրերից մի օր դրսում մնալու միտքը  արդեն մի քանի տարի հանգիստ չի տալիս Հովհաննես Միսկարյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Գյումրի քաղաքի Անի թաղամասում իրենց երազանքների լուսավոր տանը նրանք կդիմավորեն Նոր տարին։ Բազում փորձություններ հաղթահարած Միսկարյանների  կյանքի էջերում այսուհետ միայն երջանիկ պատմություններ կգրվեն։

45 տարի թատրոնն ու բեմն իր առաջին տունը համարող Լուսինե Կիրակոսյանը արդեն մի քանի տարի է բեմ չի բարձրանում, որեւէ ներկայացման մեջ չի խաղում, դրամատիկականի ներկայացումներում ընդգրկված չէ։ Հանուն հարազատ եղբոր ընտանիքի, Լուսինե Կիրակոսյանը դարձել է խաբեության զոհ, կորցնելով ամբողջ ունեցվածքը, հիմա էլ կանգնած է բաց երկնքի տակ մնալու վտանգի առջև։  Նա մի քանի ամիս է դիմում է օգնել այս պատմություններից մի ելք գտնելու համար, որպեսզի  գոնե իր բնակարանից չզրկվի։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը և Family  Rescue Fund-ը  կանգնեցին նրա կողքին՝ վճարելով բանկում կուտակված ամբողջ պարտքը։