Նորություններ

Ամփոփում 1-ին 2018

Հունվար 31 2018
Arpik Mkhitarian, Mushegh Ghazaryan, Elisa Ohanian, Julie Manukyan, Vardan Gabrielyan, М Б, Roman Nurijanyan, Mher Dzjavakjan, Shoghik Polyan, Simon Margaryan, Harut Tarakhchyan, Flawless Laser Center, Inc., Flawless Laser Center, Inc., Carolyn Mirzayans

Կիսաբաց լուսամուտներն այս տարի առաջին անգամ ամփոփում է կատարած աշխատանքի արդյունքը։

ֆինանսական խնդիրների պատճառով, Գյումրիում ապրող Արմենուհի Ստեփանյանը չէր կարողանում ուսումը շարունակել։ Family Rescue Fund-ը իր վրա  վերցրեց Արմենուհու ուսման ծախսերը և այսօր նա երկրորդ կուրսի ուսանողուհի է։ 

Միացյան նահանգներում ապրող Թամարա Հարությունյանը արդեն որերորդ անգամ իր օգնությունն է առաջարկում մեր տաղավարում հայտնված ընտանիքներին։ Ընտանիքները չունեին բավարար միջոցներ իրենց առաջնային կարիքները հոգալու համար։ Միակ եկամուտը նպաստն է։ Վառելափայտը հայթայթում էին տարբեր տեղերից: Այդ հարցը լուծվեց ԱՄՆ-ում ապրող Թամարա Հարությունյանի  օգնությամբ, Արևածագից մայրամուտ և Զինվորի մայրը հաղորդումների մասնակից ընտանիքներին տրամադրվեց վառելափայտ:

Միացյալ նահանգներում ապրող Լիդա Ռոստոմյանը այն մարդկանցից է ով մեկ անգամ չէ որ օգնել է Կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված ընտանիքներին։ Նրա օժանդակությամբ Արմավիրի մարզում ապրող Աստվածատրյանների ընտանիքի համար գնել էինք կով և խոզեր։ Արփինեին մտահոգում էր մի հարց , թե ինչպես է ձմռանը կերակրելու անասուններին ։ Այս հարցը ևս լուծվեց։  Տիկին Լիդայի տրամադրած գումարով գնեցինք 118 տուկ խոտ  և 8 պարկ անասնակեր մոտ 210 կիլոգրամ ։ 

Ռուսաստանի Դաշնությունում ապրող տիկին Հասմիկը դիտելով Կիսաբաց լուսամուտների Ալբինայի  իշխանը թողարկումը Արմավիր քաղաքում գտնվող իր բնակարանը ժամանակավոր տրամադրել Իշխան Միրզոյանին ու նրա 5-ամյա դստերը։

Family  Rescue Fund-ի ֆինանսավորմամբ այս անգամ կատարվեց երկու բարդ  վիրահատություն։ Փոքրիկ Գևորգը ծնվել էր բնածին արատով՝ ողնուղեղային ճողվածք: Բժիշկները որոշեցին վիրահատել նրան, սակայն վիրահատությունից  երեխայի մոտ դիտվեց գլխի չափերի արագ մեծացում և ախտորոշվեց աճող հիդրոցեֆալիա՝ գլխի չափերի մեծացում։ Մի քանի ամիս Գևորգը մասնագետների խիստ հսկողության տակ էր: Հերթական հետազոտություններից հետո , փոքրիկի կյանքը փրկելու համար առաջարկվել է անհապաղ կատարել երկրորդ վիրահատությունը` գլխուղեղի փորոքի շունտավորում։

Այս ամիս  Հագուսի և սննդի տեսքով օգնություններ տրամադրվեց մոտ 20 ընտանիքի։