Նորություններ

Ամփոփում 2-րդ 2018

Մարտ 08 2018
Seda Movsisyan, Milena Taryan, Sevana Khodaverdian, Raffi A., Kristine Tsaturyan, Seda Adjamian, Ani Harutyunyan, Arman Khachatryan, Gevorg Khondkaryan, Serine Gahribian, Simon Margaryan, Taron Harutyunyan, Harut Tarakhchyan, Karen Poghosyan, Karine Kirakosyan, Alena Nalbandyan, Jor Makaryan

Family  Rescue Fund-ի  WEB  կայքում ներկայացված պատմությունները  անարձագանք չեն մնում։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված անապահով ընտանիքների պատմություններին և կատարում են նվիրատվություններ:

Այս ամիս Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ու Family  Rescue Fund-ը համատեղ օգնության ձեռք մեկնեցին 22 ընտանիքների: Անապահով, սոցիալական և կենցաղային սուղ պայմաներում ապրող այս ընտանիքները ապահովվեցին սննդով և տարբեր սեզոնային հագուստներով:

Հավատարիմ մնալով իրենց որդեգրաց թափանցիկ քաղաքականությանը, Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ու Family  Rescue Fund-ը՝ ներկայացնում են նաև այն ընտանիքներին, որոնք տևական օգնություններից հետո դծգոհություն են հայտնում և ունեն որոշակի բողոքներ կամ անհամաձայնություններ ուղղվաշ հիմնադրամների աշխատելավոճին: Այս շարքին է դասվում նայեվ Սայաթ Հայրապետյանի ընտանիքը: