Նորություններ

Ամփոփում 3-րդ 2018

Ապրիլ 27 2018

Family  Rescue Fund-ի  WEB  կայքում ներկայացված պատմությունները  անարձագանք չեն մնում։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված անապահով ընտանիքների պատմություններին և կատարում են նվիրատվություններ:

Այս ամիս Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ու Family  Rescue Fund-ը համատեղ օգնության ձեռք մեկնեցին 20 ընտանիքների: Անապահով, սոցիալական և կենցաղային սուղ պայմաներում ապրող այս ընտանիքները ապահովվեցին սննդով և տարբեր սեզոնային հագուստներով:

Շամլյան վարժարանի կազմակերպած արդեն 9-րդ այցելությունն է Հայաստան։ Նրանցից շատերը առաջին անգամ են գալիս հայրենիք ու ցանկությունը մեկն է հնարավորինս շատ տեսնել և ճանաչել Հայաստանը:

Շամալյան վարժարանում է սովորում նաև Դերեք  Թովմասիանը, ով  ծնողների «Յունայթեդ Հելթեր Քրիար» քոլեջի տնօրեն դոկտոր  Արամ  և  Ժակլին Թովմասիանների հետ նույնպես ժամանել է Երևան։