Նորություններ

Երազանքներն իրականանում են

Մայիս 14 2018
Harut Tarakhchyan, Jasmin Karmiryan

13 տարի Քարվաճառում ապրելուց հետո, Խաչիկ Բադալյանի և Հայկանուշի մեծ ընտանիքը վերադարձավ Հայաստան։ Խաչիկը Երևան եկավ որպեսզի իրականացնի միջնեկ որդու՝ Հրաչիկի երազանքը: Խաչիկի խոսքով, որդին՝ Հրաչիկը ռեպով քնում է, ռեպով արթնանում, երգերն ինքն է գրում, ինքն էլ կարդում, ազատ ժամանակը միայն ռեպ գրելուն է տրամադրում: Հրաչիկը մի քանի տարի առաջ է սկսել ռեպ կարդալ: Առաջին ռեպը, որ լսել է «Մեր բակի»-ի «Հայերի դրախտ»-ն էր: Հետո սկսեց ուրիշ ռեպերով հետաքրքրվել: Արդեն մեկ տարի է՝ ինքն է իր ռեպերը գրում: Հիմա նոր ռեպ է գրել, հայերի ու հայ լինելու մասին է։

13- ամյա Հրաչիկն երազում է, որ իր երգերը ձայնագրվեն:  Այդ մասին նա   խոսեց Կիսաբաց լուսամուտների տաղավարում։  Փորձագետներ Նարե Արամյանն ու Մամիկոն Խուրշուդյանը խոստացան, որ անպայման նրան կօգնեն։ 

Թողարկումը եթեր հեռարձակվելուց հետո, հաջորդ օրը խմբագրություն զանգահարեց գործիքավորող Վահան Նահապետյանը։ Նա ցանկություն  հայտնեց գործիքավորել Հրաչիկի երգը և իրականացնել նրա երազանքը։

Գործիքավորումը կատարելուց հետո, ժամանակն էր ձայնագրելու ռեպը:

Այս հարցում օգնության եկավ երգահան Արման Անտոնյանը, վերջինիս ձայնագրման ստուդիայում տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Հրաչիկի հետ:

Հրաչիկն այսօր անչափ երջանիկ է։ Նրա երազանքն այլևս իրականություն է: Կարճ ժամանակա անց  Հայոց լանջեր ստեղծագործությունը հայտնվեց  համացանցում և արդեն ունի 150-ից ավելի դիտում։ :