Նորություններ

Հայաստան իմ կյանք

Մայիս 15 2018

Նելան Չարչյանը մանկության տարիների մասին խոսելիս անընդհատ հիշում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ը։  Երկրաշարժից առաջ Նելանը վատ երազներ էր տեսնում. մանկապարտեզն ու դպրոցը ավերվում էին։ 

Տարիներ շարունակ Նելանը փորձում է վերականգնվել տեսածից ու ապրածից՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես, ասում է՝ առայժմ դա ամբողջապես չի հաջողվում: 

Իր՝ ԱՄՆ-ում բուժվելու ընթացքում ծնողները տեղափոխվել են ՌԴ: Ինքը՝ Նելանը, դրսում չկարողացավ ու չցանկացավ ապրել։ Ասում է  առանց Հայաստանի կյանք չունեմ:

Նելանն  աշխատում է Արտակարգ իրավիճակների  նախարարությունում, որպես 911 ծառայության օպերատոր: Կյանքը կարծես նրան գեղեցիկ անակնկալ էր պատրաստել՝ հանդիպում է իր սիրուն, ունենում փոքրիկ՝ անվանում նրան Նարեկ: 

Նարեկն այսօր արդեն չորս տարեկան է, սակայն կրկին հարված՝ փոքրիկի հայրը մինչև տղայի ծնվելը լքում է հղի կնոջը և Նելանը փոքրիկի հետ հաշմանդամի սայլակին գամված, վարձով բնակարանում մնում է միայնակ: 

Միացյալ նահանգներում ապրող Դեվլեթյան-Հախնազարյան ընտանիքը  տեսնելով Քեզ համար Հայաստան թողարկումը որոշում է կայացնում օգնել Նելանին ու նրա որդուն Նարեկին՝ վճարելով մեկ տարվա վարձավճարը։