Նորություններ

Նրանք միայնակ չեն

Մայիս 16 2018

Քնարիկ Հակոբյանը ամուսնու՝ Հովիկ Այվազյանի և իրենց չորս անչափահաս երեխաների՝ 9- ամյա Էրիկի, 4- ամյա Արմինեի, երկուսուկես տարեկան Ալեքսի, 5 ամսական Մանեի հետ ապրում են Շիրակի մարզի Արթիկ  քաղաքում՝ վարձով, մեկ սենյականոց բնակարանում: Չորս անչափահաս երեխաներին Քնարիկը մեծացնում է, ինչպես կարողանում է, սակայն, քանի որ ամուսինը չի աշխատում, ինքն էլ երեխաներին է պահում, չի կարողանում շատ ժամանակ անգամ սննդի հարց լուծել: 

Ընտանիքի եկամուտը Հովիկի 2-րդ կարգի հաշմանդամության թոշակն է և նպաստը: Ապրելով սոցիալապես վատ պայմաններում՝ Քնարիկն ու Հովհաննեսը չեն կարողանում նույնիսկ կոմունալ վճարումները կատարել: Խանութներից ժամանակին պարտքով ուտելիք էինք վերցնում, բայց պարտքեր կուտակվեցին ու խանութն էլ այլեւս պարտքով ապրանք չի տալիս։  

Քնարիկը խոտովանում է , որ երեխաների հագուստները փոքրացել էին, իսկ  Էրիկը հին ու մաշված կոշիկներով է դպրոց գնում։

Հուսանք, որ մի փոքր թեթևացրեցինք այս ընտանիքների հոգսերը և նրանք  կարող են փաստել, որ միայնակ չեն, որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ են կիսել իրենց առօրյա հոգսերը: