Նորություններ

Թեթևացած հոգսեր

Հուլիս 03 2018
JANA GALSTYAN, Marta Grigoryan, GURGEN ASATRYAN

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղու ապրում է Ժանգոտող պատեր թողարկման մասնակից Լիանա Առաքելյանի ընտանիքը։ Ժանգոտող պատերից ներս ապրող Լիանան ու նրա ամուսինը՝ Սեդրակը փորձում են ամեն ինչ անել իրենց փոքրիկների համար: Նրանց երազանքը՝ լուսավոր, ջերմ, մեծ և հարմարավետ քարե տուն ունենալն է։ Սեդրակը առողջական խնդիրների պատճառով ծանր աշխատանք չի կարողանում անել: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ընտանիքը ապրում է 35000 դրամ նպաստով։ Վերջին շրջանում Լիանայի ցավերն ուժեղացել են, նա այլևս չի կարողանում նորմալ քնել։ Նրան վիրահատություն է անհրաժեշտ, սակայն Լիանան անընդհատ հետաձգում էր բուժումը ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս հարցը նույն պես կարելի է լուծված համարել, FRF-ը կարողացել է միջոցներ հայթայթել Լիաննայի վիրահատության և բուժման համար: Մեր այցելության պահին Լիանան նոր էր վերադարձել Երևանից։ Նա բժշկական հերթական ստուգմանն էր գնացել։ Կիսաբաց լուսամուտների թողարկումից հետո, խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ ստացավ։ Մարդիկ զարմացած էին Լիանայի կամքի վրա։ Միացյալ նահանգներում ապրող մեր հայրենակիցներն էլ իրենց աջակցությունն առաջարկեցին։ Իսկ մեր այս այցի նպատակը ընտանիքին հասցեագրված օգնությունը տեղ հասցնելն էր։ 

Լիաննան խոստովանում է, որ սննդի հարցը վերջին շրջանում խնդիր էր դարձել, քանի որ չի հասցնում գնել այն ամենը, ինչ երեխաներին հարկավոր է:

Երեխաները հատկապես ուրախացել էին հագուստի համար: Արկղերը տուն տեղափոխելուց հետո փոքրիկները չհամբերելով, սկսեցին արկղերը բացել,  նվերները հանել ու փորձել: