Նորություններ

Ծանր պայմաններ

Մայիս 07 2018

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղու է ապրում Շողիկ Ավետյանը ու նրա երեխաները։ Ամուսնությունից 12 տարի անց Շողիկ վերցրեց իր երեխաներին՝ Վանյային և Անիին ու վերադարձավ հայրական տուն։ Բաժանվելուց հետո ամուսինը Գագիկը ոչ մի անգամ չի հետաքրքրվել երեխաներրի որպիսությամբ։ Արդեն երկու տարի է ինչ Շողիկը 16-ամյա դստեր՝ Անիի ու 18-ամյա Վանյայի հետ հայրական տանից տեղափոխվել է համայնքին պատկանող վագոն տնակ, որը զուրկ է բոլոր տեսակի կոմունալ հարմարություններից:  Շողիկին  օգնում են ծնողները, բայց  միշտ չէ, որ կարողանում են աջակցեն աղջկան ու թոռներին: Շողիկը, աշխատում է գյուղի դիզայնի խանութներից մեկում: Օրական ստանում է 2000 դրամ աշխատավարձ: Մեր այցը շատ ուրախացրեց տիկին Շողիկին։ Ընտանիքի համար հագուստ և սննդամթերք էինք տարել: Ընտանիքը հույս ունի, որ մի օր բախտը իրենց էլ կժպտա և կկարողանան դուրս գալ ստեղծված ծանր կենցաղային պայմաններից։