Նորություններ

Օգնության ձեքը չուշացավ

Մայիս 25 2018
Shoghik Polyan

Երեք երեխաների երիտասարդ ծնողները՝ Ալվարդը և Ռոմանը այսօր հազիվ կարողանում են օրվա հացի հարցը լուծել: Ռոմանի ընտանիքը օրվա ապրուստը հայթաթում է դաշտերում աշխատելով, կամ էլ հովվություն անելով: Ընտանիքը ունի հացի խնդիր։ Մի օր կուշտ, մի օր սոված, մի օր ցուրտ, մի օր տաք՝ ընտանիքն ապրում է հույսով, որ մի բարի օր կարեկից մարդիկ իրենց դուռը կթակեն ու օգնության ձեք կմեկնեն: 

Տիկին Ալվարդը տնային տնտեսուհի է՝ խնամում է երեք անչափահաս երեխաներին։ Երեխաներն անհամբերությամբ սպասում էին մեր այցին և ուրախությամբ դիմավորեցին մեզ: 

Շողիկ Պոլյանը հեռավոր ԱՄՆ-ից սննդամթերք էր տրամադրել ընտանիքին ինչն էլ մենք հասցրինք նրանց։

Ալվարդն ու երեխաները ուրախացել էին հատկապես հագուստների համար, իսկ Մարիետան իր նոր պայուսակի: Տիկին Ալվարդի խոսքերով երեխաները նոր՝ հագուստ վաղուց չէին ունեցել: