Նորություններ

Անհրաժեշտ օգնություն

Մայիս 29 2018
Հասմիկ Մկրտչյան

Փետրվարի 15-ին եթեր հեռարձակվեց 9+9 թողարկումը։ Քուչակ գյուղում  ապրող Հովհաննես Երվանդյանը պատմում էր, որ երջանիկ մարդ է: Երբ դեռ չէր ամուսնացել, որոշել էր, որ 9 երեխա է ունենալու՝ 8 աղջիկ ու մի տղա: Հիմա 6 աղջիկ ու 3 տղա ունի: Չորս աղջիկներն ամուսնացել են, մյուս 5 երեխաները դպրոցական են: Հովհաննեսն արդեն 9 թոռ ունի: Դժվար, բայց  շատ պատասխանատու է հինգ երեխա մեծացնելը, խոստովանում է Հովհաննեստի կինը՝ տիկին Թեհմինեն: Շատ երեխա ունենալը մի կողմից երջանկություն է, մի կողմից պատասխանատվություն: Ընտանիքն ամսական 53 հազար դրամ նպաստ է ստանում, բայց ինչպես տան տիկինն է նշում փոստից չեն էլ հասցնում գումարը տուն բերել, հազիվ պարտքերն են մարում։ Սննդով ու հագուստով բեռնված մեքենան Երևանից ուղևորվեց դեպի Արագածոտնի մարզ՝ Քուչակ գյուղ։ Այցելությունը շատ ուրախացրեց նրանց:

Երվանդյանների ընտանիքին իր օգնությունն էր տրամադրել ԱՄՆ-ում ապրող  Հասմիկ Մկրտչյանը։ Բացի սննդամթերքից ընտանիքի համար տարել էինք բավականին շատ հագուտ։ 

Արկղերը բացելիս Հովհաննեսը նշեց, որ դաշտում աշխատող մարդու համար իսկը տեղին է այս ամենը: