Նորություններ

Օգնությունը չուշացավ

Մայիս 30 2018
Sofya Harutyunyan

Ամառանոցում բռնկված կրակը, մոխրի վերածեց ամեն ինչ։ Տանտիրուհու Ռուզաննայի խոսքով, ինքն արթնացավ միայն այն ժամանակ, երբ արդեն կրակը բռնկված էր: Նա իր անչափահաս երեխաները հազիվ էին հասցրել իրենց դուրս նետել հրդեհի մատնված տնից եւ հանգրվանել հարեւանի տանը: Տան այրվելու հետեւանքով ընտանիքը զրկվել է ամեն ինչից: Դեռեւս անհայտ է, թե ինչ է սպասվում անտուն մնացած մարդկանց, քանի որ այս պահին նրանք ոչինչ չունեն, ոչ կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, ոչ էլ տուն։ Ամերիակայի Միացյալ Նահանգներում ապրող Գագիկ Գրիգորյանի ընտանիքը Կիսաբաց լուսամուտների հավատարիմ հեռուստադիտողներից է: Մոտ երեսուն տարի է, ինչ Գրիգորյաններն ապրում և աշխատում են Նահանգներում:

Պետրոսյանների ամենաօրյա հոգսը թեթևացնելու համար պարոն Գագիկը սննդամթերք էր տրամադրել ընտանիքին: Քանի որ ընտանիքը հրդեհի ժամանակ կորցրել էր ամեն ինչ տանտիրուհին հաց թխելու համար ջեռոց էր խնդրել մեզանից, մենք էլ նվիրեցինք: 

Պարոն Գագիկի թոռնիկները 10-ամյա Ալեքսը և 9-ամյա Մայլքը դիտելով Տևական ապրումներ հաղորդումը, շատ էին հուզվել, հատկապես, երբ 12-ամյա Աշոտը հաղորդման ընթացքում պատմել էր, որ իր համակարգիչը հրդեհի ժամանակ այրվել է ու երազում է համակարգիչ ունենալու մասին: Հաջորդ օրը Կիսաբաց լուսամուտների խմբագրություն զանգահարեց պարոն Գագիկը և ասաց, որ Աշոտը անպայման կունենա իր համակարգիչը։ Նրանց խոստումը չուշացավ, ուղարկված համակարգիչը մենք հասցրեցինք Աշոտին: 

Աշոտը տեսնելով նվերը շատ ուրախացավ: Միանգամից բացեց ու որոշեց նամակ գրել Ալեքսին ու Մայքլին: Նա ցանկանում էր րոպե առաջ շնորհակալություն հայտնել իր երազանքն իրականություն դարձնելու համար։

12-ամյա Աշոտը ևս մեկ երազանք ուներ։ Ու արդեն մեկ ամիս է Աշոտը հաճախում է մարզումների։ Մենք ներկա գտնվեցիք Աշոտի մարզումներին։ 

Յուրաքանչյուր  երազանք իրականանում է,եթե այն դարձնում ես նպատակ: