Նորություններ

Ամփոփու 5-րդ 2018

Հունիս 29 2018

Կիսաբաց լուսամուտներն ամփոփում է կատարած աշխատանքների արդյունքները: 

Ամիսներ տևած շինարարական աշխատանքներն ավարտված են: Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցն այսօր ունի երկաթե ցանկապատ:  Կարճ ժամանակում հնարավոր եղավ ցանկապատել 200 գծամետր տարածք, տեղադրվեցին երկու դարպասներ և մեկ դուռ: 

Միացյալ նահանգներում ապրող մեր հայրենակից Գարիկի և Ահարոնի  օժանդակությամբ հունիսի 6-ին ՙԻզմիրլյան  բժշկական  կենտրոնի՚ ուրոլոգիական բաժանմունքում  ուրոլոգ-վիրաբույժ Համլետ Դվոյանի ղեկավարությամբ կատարվեց  Լիանա Առաքելյանի այդքան սպասված վիրահատությունը։

Այս ամիս Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ու Family  Rescue Fund-ը համատեղ օգնեցին անապահով ու սոցիալապես անապահով ընտանիքներին: Կենցաղային սուղ պայմաներում ապրող այս ընտանիքները ապահովվեցին սննդով և տարբեր սեզոնային հագուստներով: