Նորություններ

Ամփոփում 6-րդ 2018թ

Հուլիս 31 2018

Family  Rescue Fund-ի  WEB  կայքում ներկայացված պատմությունները անարձագանք չեն մնում։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված անապահով ընտանիքների պատմություններին և կատարում են նվիրատվություններ:

Այս ամիս Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամն ու Family  Rescue Fund-ը համատեղ օգնության ձեռք մեկնեցին 15 ընտանիքների: Անապահով, սոցիալական և կենցաղային սուղ պայմաներում ապրող այս ընտանիքները ապահովվեցին սննդով և տարբեր սեզոնային հագուստներով:

Միացյալ նահանգներում գործող  G&S Diamonds ոսկերչական  ընկերության մի խումբ աշխատակիցներ առաջին անգամը  չէ, որ օգնում են Հայաստանում ապրող անապահով ընտանիքներին։ Նահապետյաններն այսօր հյուրերի չէին սպասում։ Այցը անակնկալի բերեց  Թամարային, Սեյրանին ու նրանց 14-ամյա որդուն՝ Արմանին։ 

Նվեր Անի բժշկական կենրոնը, բժիշկ Ռուզաննա Հարությունյանի գլխավորությամբ իր օգնությունն առաջարկեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարհին մասնակից մի քանի ընտանիքների:

«Կիսաբաց լուսամուտներ»հաղորդաշարը արդեն վեցերորդ տարին է իրականացնում է «Ամառային ճամբար» նախագիծը։ Նպատակը`  սոցիալապես անապահով երեխաների ամառային հանգիստը բովանդակալից  դարձնելն է։ Այս տարի ամառային անմոռանալի հանգիսը կազմակերպել է  Family  Rescue Fund-ը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սոցիալապես  անապահով ընտանիքի տասը երեխաներ իրենց ամառային հանգիստն  անցկացրեցին Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց  թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: