History

ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐ

Կիսաբաց լուսամուտներ թոք շոուն ստեղծվել է 2010 թվականին: Այն  Ա-ԹԻՎԻ հեռուստաընկերության եթերում է 2010 թվականի դեկտեմբերի 13 -ից: 
Սոցիալական թոք շոուն արդեն 5 տարի շարունակ վեր է հանում հասարակության տարբեր շերտերի խնդիրները: Հաղորդման միջոցով մարդիկ կարողանում են բարձրաձայնել իրենց խնդիրներն ու ստանալ հասարակության, մասնագետների ու պարզապես բարի մարդկանց աջակցությունն ու օգնությունը: Նպաստում է անապահով ընտանքիներին ոտքի կանգնելուն: Հաղորդումն աջակցում է նաև սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում: Ապահովում նյութական օգնություն  Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի շնորհիվ:
Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ա-ԹԻՎԻ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 04 հուլիսի 2012 թվականին: Հիմնադրամը գործում է  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հիմնադրամը կարող է գործել օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հիմնադրամի նպատակներից է՝ օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, համաճարակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը:
Հիմնադրամը համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական կազմակերպությունների. այնպես էլ արտասահմանյան և միջազգային ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ: