Պատմություն

Շարունակ վազելով

Հունիս 29 2017

30 տարեկանում Քնարիկ Հակոբյանը արդեն հասուն ճանապարհ է անցել, վերջնական հիասթափվել կյանքից, բայց նորից հաշտվել նրա հետ։ Նա 9 ամիս  սպասեց իր առաջնեկին տղա ունեցավ և բաժանվեց՝ կերցնելով ապագայի հանդեպ բոլոր հույսերը: Միայնակ մեծացնելով որդուն Քնարիկն ամուսնացավ երկրորդ անգամ՝ ուշադրություն չդարձնելով ապագա ամուսնու առղջական խնդիրներին ու սոցիալական վիճակին: Նա համոզված էր՝ երջանկությունն այս անգամ իր հետ է լինելու: Համատեղ 5 տարիների ընթացքում Հովիկն ու Քնարիկն ունեցան երկու երեխա, բայց Հովիկը երբեք խորթ չհամարեց  առաջին ամուսնությունից  ծնված Էրիկին: Հետևում թողնելով անհաջող ամուսնությունը, հարզատների քննադատություններն ու որդուն միայնակ մեծացնելու դժվարությունները, Քնարիկը քայլել է առաջ՝ հասկանալով, որ կյանքը մեկ  անգամ է տրվում: Հիմա նա ունի սիրող ամուսին և երեք երեխա: