Պատմություն

Երկաթե երջանկություն

Հուլիս 04 2017

Հերմինե Սաֆարյանի սովորելու երազանքը անկատար մնաց, փոխարենը նա ունի իր երազած ընտանիքը: Ապագա ամուսնուն` Կարապետ Պապիկյանին առաջին անգամ տեսնելուց հետո արժանացրեց իր մերժմանը, ինչին հաջորդեց նրանց նշանադրությունը։ 8 օր միմյանց ճանաչելուց հետո Կարապետն ու Հերմինեն ընտանիք կազմելու որոշում կայացրին և արդեն 8 տարի է ոչ միայն չեն փոշմանել, այլև երջանիկ են։ Երջանկությունը եռապատկվեց երեք երեխաների ծնունդով: Շիրակի մարզի Մարմաշեն գյուղին պատկանող 14 տնակներից մեկում ապրող Պապիկյանների ընտանիքի համար սեփական տարածք ունենալը դարձել է գերխնդիր։ Իրավիճակը գնահատելով Կարապետը գիտակցում է, որ պետք է շտկել դրությունը, որպեսզի կանխի հետագայում սպասվող հնարավոր բարդությունները: