Պատմություն

Հարազատը

Հուլիս 05 2017

Մարիամի և Վարդան համար մեկ օրն էլ նույնիսկ բավական էր հասկանալու, որ իրենք ստեղծված են միմյանց համար։ Ինչպես Մարիամն է պնդում ամուսնուն տեսնելիս արյան կանչ է զգացել և մեկ օրում որոշել կյանքը կապել Վարդանի հետ։ Չնայած նրան, որ 5 տարի շարունակ ընտանիքում չլսվեց  մանկան ճիչ, այնուամենայնիվ ամուսինները շարունակեցին նույն սիրով ու ջերմությամբ ապրել  միասին։ Ի վերջ 2001 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Նարեկը, և այսօր արդեն Մուսինյաններն ունեն 6 երեխա, ինչպես ժամանակին երազում էին՝ 3 աղջիկ և 3 տղա: Ժամանակի ընթացքում մեծացող երեխաների հետ մեծացան նաև խնդիրները։ Դժվարություններ, որոնք մեկը մյուսի հետևից աջորդում են միմյանց։ Ընտանիքի ավագ որդին՝ Նարեկը 7-րդ դասարանից աշխատեց, որ թեթևացնի ծնողների հոգսը Ընտանիքում մեծացող  մյուս երեխաները ևս թև ու թիկունք են դարձել ծնողների համար: Վեց երեխաներն ու նրանց ծնողները այսօր կանգնած են դրսում հայտնվելու խնդրի առաջ: