Պատմություն

Հողից փող

Հուլիս 06 2017

Ծանոթությունից 15 օր անց Էմման ու Արմենը արդեն ամուսիններ էին: Միանգամից հանդիպում միանգանից սեր և ամուսնություն:  Ամուսնու ընտանիքի օգնությամբ տուն կառուցելու ցանկությունը այդպես էլ  ցանկություն մնաց։ Արդեն 10 տարի է ինչ Էմմա Ղազարյանն ու Արմեն Մանուկյանը իրենց երեխաների հետ ապրում են տնակում։  Ընտանիքը ապրուստի միջոց  է ստեղծում միայն  հողագործությամբ, սակայն,  սեզոնային աշխատանքով  չեն  կարողանում  գոյատևել12 ամիս: Մանուկյաններն այսօր միայն  մեկ ցանկություն  ունեն. փոխել իրենց երեխաների վաղվա օրը և կարողանալ քայլել առաջ: