Պատմություն

Բացակա տարբերակ

Հուլիս 07 2017

Յուրաքանչյուր անգամ Վարդազարյանների ընտանիքում մանկան ճիչ լսելիս ուրախացել են, սակայն, տարիների ընթացքում ուրախությունը  վերածվել է օրեցօր ծանրացող հոգսի: Այսօր ընտանիքն արդեն կագնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ: Ամուսնության 23 տարիներից 13-ը Ամալյա Թումանյանն ու Կամո Վարդազարյանը ապրել են վարձակալված մեկ սենյականոց տան մեջ։ Անելանելի վիճակում հայտնված ընտանիքն ամեն օր մեկ հարց է տալիս ինքն իրեն. ինչ անել։ Փոքր քույրերի ու եղբոր խնամքով այսօր զբաղվում է 17 տարեկան Արփինեն: Նրա խոսքերով, գյուղում աշխատանք և այլ զբաղմունք չլինելու պատճառով, աղջիկները դեռ չամուսնացացած տնային  տնտեսուհի են դառնում: Ընտանիքը արդեն 7 տարի է ինչ չի կարողնում վճարել տան վարձը, որը տարեկան ընդհամենը 60 հազար դրամ է: Տան տերը երկար համբրելով արդեն մի քանի օր է նրանցից անցած տարիների վարձն է պահանջում և զգուշացնում, որ չվճարելու դեպքում ընտանիքը կհայտնվի  դրսում։