Պատմություն

Որդի չդարձա

Հուլիս 10 2017

13 տարի 6 ամիս լռել եմ: Հիմա էլ չեմ ուզում լռել: Մտածում եմ՝ ինչո՞ւ պետք է լռեմ: Բոլորը հարցում են՝ ո՞նց են ծնողներդ, կբարևես: Ո՞ւմ բարևեմ,- պատմում է Լևոն  Ավշարյանը: Գայլի երախով-նապաստակի շրթունքով ծնված Լևոնին ծնողները ծնվելուց կարճ ժամանակ անց լքել են: Տարիներ շարունակ Լևոնին մի հարց է հուզել՝ ինչո՞ւ: Ինչքան մեծանում էր, այնքան շատ էր ուզում գտնել ծնողներին: Տեսնելով դասընկերներին, որոնց ծնողները շաբաթ-կիրակի գալիս ու տանում էին, հասկանում էր, որ իրենք տուն են գնում, իսկ նա մենակ է: 9 տարեկանում Լևոնին որդեգրեցին։ Ու այդ ժամանակ շաբաթ-կիրակի նա էլ էր տուն գնում։ Լևոնը  որքան մեծանում էր, այնքան հասկանում էր, որ ինչ-որ բան պակաս է: Մեծանալուն զուգահեռ ծնողերին գտնելու ցանկությունն ավելի էր մեծանում: Ամեն տարի   Նոր տարվա  գիշերը , երբ մենակ էի լինում, ասում էի՝ տեսնես կլինի մի Նոր տարի, որ ես ծնողներիս հետ դիմավորեմ,- խոստովանում է Լևոնը: