Պատմություն

Անցյալի հետքերով

Սեպտեմբեր 12 2017

Անբաժան, իրար կողքի, իրար համար,մեկը մյուսով։ Անցյալի հետքերը Անուշ Հովհաննիսյանին ուղեկցում են մինչ օրս, նա ապրում է դրանք հիշելով։ 2015 թվականին  Անուշ  Հովհաննիսյանը զրկվեց մեկ ոտքից, իսկ հետո էլ աչքի տեսողությունից: Անուշի 16-ամյա որդին Էդգարը մոր և աջ ձեռքն է և աչքը: Նա մորն օգնելու և նրա կողքին լինելու համար ոչինչ չի խնայում: Հոր մահից հետո Էդգարը Անուշի միակ խնամակալն ու օգնականն է: Նրա մայրը՝ Անուշը,  հպարտանում է որդու ընդունակություններով։ Ընտանիքի միակ եկամուտն մոր հաշմանդամության թողակն է: Ամեն օր քնելուց առաջ մայր ու որդի  աղոթում են, որ կյանքը լավանա։