Պատմություն

Իմ տղամարդիկ

Հուլիս 14 2017

Բորիս Նազարյանը  Լուսինե Մկրտչյանի հետ ծանոթացաավ ՌԴ-ում: Նրանց մի քանի հանդիպումներին հաջորդեց ամուսնությունը: Վեց տարի անց ամուսինները վերադարձան հայրենիք իրենց չորս երեխաների հետ: Նազարյանների վերադարձը Հայաստան պայմանավորված էր երեխաներին հայրենիքում մեծացնելու հստակ որոշմամբ: Ցավոք ծնողների ցանկությունը չիրականացավ 7-ամյա Էլմիրայի հետ կապված, որը  ողբերգական վթարի զոհ դարձավ: Սեփական տուն չունեցող Բորիսի և Լուսինեի ընտանիքում այսօր արդեն մեծանում են նրանց 8 որդիները, որոնց թիվը շուտով կհամալրվի  ևս մեկով: