Պատմություն

Քանդված հանգույցներ

Սեպտեմբեր 26 2017

Ալվինա Մելքոնյանն ու Ժորա Բարսեղյանը իրենց երեք անչափահաս աղջիկների հետ ապրում են Հրազդան քաղաքում: Ընտանիքն իր գոյությունը պահպանում է 34 000 դրամ նպաստով, դրանով հասցնում է գնել միայն ալյուր, բուսական յուղ, մանր-մունր սնունդ, մի մասն էլ պարտքով վերցնում է խանութներից: Մնացածով էլ կոմունալներն է վճարում: Ալվինան նշեց, որ երեխաներին դպրոց ճանապարհելու համար ոչինչ չի գնել, քանի որ գումար չունի։ Կենսուրախ աղջիկներին  դժվարությունները չի հիասթափեցնում, շատ երազանքներ էլ չունեն: