Պատմություն

Ձգողականության ուժը

Հոկտեմբեր 03 2017

Ապարանում գտնվող քանդված ու խոնավ տնակում ապրում է մանկավարժական գիտությունների թեկնածու Արամայիս Սիմոնյանն իր բազմազավակ ընտանիքի հետ: Տնակի անհյուընկալ պատերից ներս ապրողները մանկավարժներ են, ովքեր աշխատում են արժանի սերունդ դաստիարակել: Կենցաղային տարրական պայմանների բացակությամբ անգամ երիտասարդ ծնողները փորձում են իրենց երեխաների համար ապահովել լուսավոր մանկություն: Ամեն օր անկողին մտնելուց առաջ աղոթում են, որ տանիքը փուլ չգա գլխներին։ Անձրեւոտ ու ձնառատ եղանակին, վիճակն ավելի սարսափելի է դառնում։ Հավատով ու սիրով ապրող այս ընտանիքում շուտով համալրում է սպասվում՝ կծնվի Արամայիսի և Անիի չորրորդ երեխան: