Անորոշ վաղը
41 տարեկանում վերջապես մայրանալուց հետո, Ժանետտա Ավետիսյանը երկուսուկեսամյա Անգելինային խնամելու փոխարեն, օրուգիշեր աշխատում է դաշտում՝ կարոտ մնալով ընտանեկան ջերմությանը: Զրկված կենցաղային տարրական պայմաններից , պարտքերն էլ ուսերին՝ Ժանետտան ամուսնուն՝ Արտակին և երեխային մեծ դժվարությամբ է խնամում. նա հայտնվել է փակուղու առաջ : Ժամանակին ընտանիքի կերակրող Արտակը այսօր անելանելի վիճակում է։ Թերսնվածությունից նա հազիվ է ոտքի վրա կանգնում, ուր մնաց թե կարողանա աշխատանքի գնալ: