Պատմություն

Անորոշ վաղը

Հոկտեմբեր 04 2017

41 տարեկանում վերջապես  մայրանալուց  հետո, Ժանետտա Ավետիսյանը երկուսուկեսամյա Անգելինային խնամելու փոխարեն, օրուգիշեր աշխատում է դաշտում՝ կարոտ մնալով ընտանեկան ջերմությանը: Զրկված կենցաղային տարրական պայմաններից , պարտքերն էլ ուսերին՝ Ժանետտան ամուսնուն՝  Արտակին և երեխային մեծ դժվարությամբ է խնամում. նա հայտնվել է փակուղու առաջ : Ժամանակին ընտանիքի կերակրող Արտակը  այսօր անելանելի վիճակում է։ Թերսնվածությունից  նա հազիվ է ոտքի վրա կանգնում, ուր մնաց թե կարողանա աշխատանքի գնալ: