Պատմություն

Կույր ցավը

Հոկտեմբեր 10 2017

Գյումրիում ապրող 13-ամյա Արմենակ Պողոսյանը այս տարիքում պիտի վայելեր մանկությունը, խաղար ընկերների հետ, սովորեր ու մտածեր ապագայի մասին։ Սակայն, այսօր նա իր վրա է վերցրել տան տղամարդու պարտականությունները ու մի քանի օր է դպրոց չի հաճախում. աշխատում է ավտոլվացման կետում, որպեզի կարողանա օգնել մայրիկին։ Օրեր առաջ 37-ամյա Ջեմմա Մինասյանի մոտ առողջական խնդիրները սրվեցին։ Հարևանուհու՝ Ռուզաննայի տանը հեռուստացույց դիտելիս երիտասարդ կինը հասկացավ, որ ինչ որ բան այն չէ, պատկերներ չի տեսնում։ Տիկին Ջեմման այդ օրը կորցրեց տեսողությունը: Արմենակն այսօր երկու երազանք ունի. Առաջին երազանք և գուցե ամենակարևորը, որ մայրիկն այսօր առողջանա ու նրա հետ ոչ մի բան չպատահի։ Իսկ երկրորդը խոհարար դառնալն է։