Պատմություն

Ժամանակին հակառակ

Հոկտեմբեր 11 2017

Ստեփանավան քաղաքում ապրող 33-ամյա Մարիամ Մկրտչյանի կյանքում ու հիշողությյուններում բացակայում է մոր կերպարը, մայրական քնքշանքն ու ջերմությունը: Վեց տարեկանից Մարիամն, իր խոսքերով, ապրել է կիսատ ընտանիքում ու անընդհատ մոր հետ հանդիպում փնտրել: Տարիներ անց  հոր մահը Մարիամին կանգնեցրեց  նոր  խնդիրների առաջ և նա մնաց մենակ ու անպաշտպան։ Տարիների երկարատև բաժանումից հետո, նա գտավ իր մայրիկին, սակայն կարճ ժամանակ անց նրա առջև փակվեց նաև մոր տան դուռը: Երիտասարդ աղջկա պատմության սև էջերը հաջորդում էին միմյանց: Անհաջող սեր, ամուսնություն, մոր տան փակ դռներ, հոգեբուժարանի անհաղորդ պատեր: